Մայրաքաղաքում բացվել է ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետը


Մայրաքաղաքում բացվել է ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետը

  • 11-03-2015 14:16:54   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի բացման պաշտոնական արարողությանը: Հիպերմարկետի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալին:
Այնուհետ նախագահ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանի և Քրիստիան դը Նալի ուղեկցությամբ շրջել է «Քարֆուր»-ի տարածքում, ծանոթացել առաջարկվող ապրանքատեսականուն, գնային քաղաքականությանը և ծառայությունների որակին:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն