Գագիկ Բեգլարյանն ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին


Գագիկ Բեգլարյանն ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

  • 17-03-2015 15:12:52   | Հայաստան  |  Տնտեսություն

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 16-ին ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԴ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

 
Նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ճանապարհատրանսպորտային ոլորտում համատեղ ծրագրերի իրականցման շուրջ տարվող աշխատանքների համար՝ նշելով, որ ապագայում ևս Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը կլինի նույնքան արդյունավետ:
 
Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԴ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին ևս շեշտեց երկկողմ համագործակցության բարձր մակարդակը և նշեց, որ ԵՆԴ-ն պատրաստ է պահպանելու համագործակցության առկա ծավալները, հնարավորության դեպքում ավելացնելու դրանք:
 
Գագիկ Բեգլարյանն ու Վիլհելմ Մոլտերերին հանդիպման ընթացքում քննարկեցին Հայաստանի Հանրապետության ճանպարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր: Այդ թվում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Գյումրի-Բավրա շուրջ 70կմ ճանապարահատվածի վերակառուցման համար ԵՆԴ-ի կողմից ներդրումների հնարավորությունը, ինչպես նաև Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող խնդիրներ:

Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ նշված ծրագրերի իրականացման համար կատարված երկկողմ բոլոր աշխատանքները տվել են իրենց արդյունքները։

Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի հաջորդ տրանշերում և «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման դեպքում պետական ու մասնավոր հատվածների ներգրվածության հնարավորությունների և առաջարկվող պայմանների վերաբերյալ:


 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն