Beeline-ը սկսում է Իջևան քաղաքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները


Beeline-ը սկսում է Իջևան քաղաքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները

  • 17-03-2015 16:24:55   | Տավուշի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

 Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի մարտ ամսին մեկնարկել են ֆիքսված կապի թվայնացման և գործող բաժանորդային հեռախոսագծերի մասնակի վերամիացման աշխատանքները Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. ապրիլի 19-ը՝  Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչներին հասանելի կլինի նոր որակի թվային ֆիքսված կապը: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:   

«Ցանցի արդիականացումն և բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներդրումը` մեր ընկերության զարգացման ռազմավարության գլխավոր գերակայությունն է: Ինչպես նախորդ տարվա ընթացքում, անպես էլ այս տարի Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի թվայնացման աշխատանքները` ապահովելով Հայաստանի մարզերում բնակվող մեր բաժանորդներին պարզ, հարմար և բարձրորակ կապի ծառայություններով»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2014թ.-ի ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանցը, մոնտաժել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ