Կվերահսկվի Մաքսային միության կանոնակարգերի պահպանումը


Կվերահսկվի Մաքսային միության կանոնակարգերի պահպանումը

  • 09-04-2015 15:38:36   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով սահմանել է Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ:
 
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում էր ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերին: Որոշմամբ կարգավորվում են թանկարժեք մետաղներ պարունակող ապրանքների համար մեկանգամյա և գլխավոր արտոնագրի տրամադրման հարաբերությունները:
2015թ. հունվարի 1-ից հարկային հաշիվները կարող են դուրս գրվել միայն էլեկտրոնային եղանակով: Օրենսդրության փոփոխությամբ հանվել է նաև դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու պահանջը: Միաժամանակ, ԵՏՄ անդամակցության հետ կապված անուղղակի հարկերի առանձնահատկությունները սահմանող օրենքով նախատեսված է, որ ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում հարկային հայտարարագիր է լրացվում: Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը կանոնակարգել է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից իրականացված ապրանքի մատակարարում համարվող գործարքներից ԱԱՀ-ի հաշվարկման հարցը:
Գործադիրը հաստատել է հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը, որը կնպաստի լիազոր մարմնի և փորձաքննական կենտրոնի կողմից իրականացրած գործառույթների հրապարակայնությանը և թափանցիկությանը:
 
 
Այլ հարցեր
 
 
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2015թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման (15.01.2015 – 31.03.2015թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը:
Կառավարության որոշմամբ «Թեղուտ» ՓԲԸ-ին մեկ տարի ժամկետով տրվել է ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր: Սարքերն օգտագործվելու են հանքաքարի մշակման ընթացքում հումքի խտությունը չափելու նպատակով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն