Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր


Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր

  • 10-04-2015 18:06:17   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Հասմիկ Հարությունյանի լիազորությունները՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ: 
ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ է նշանակվել ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play