Մոսկվայի հյուսիսում ձերբակալվել են ավտոերթի դուս եկած Հայաստանի քաղաքացիներ


Մոսկվայի հյուսիսում ձերբակալվել են ավտոերթի դուս եկած Հայաստանի քաղաքացիներ

  • 24-04-2015 17:23:54   | Ռուսաստան  |  Հայտարարություններ
Մոսկվայի հյուսիսում ձերբակալել են Հայաստանի քաղաքացիների՝ կրակոցներ հնչեցնելու կասկածանքով, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Մոսկվայի իրավապահ մարմիններին: Աղբյուրը հայտնել է , որ Հայաստանի քաղաքացիները շուրջ 40 մեքենաներով ու ՀՀ դրոշներով պատրաստվում էին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ավտոերթ անցկացնել: Սակայն, ինչպես նշում է հրատարակչությունը, որոշ մեքենաներից կրակոցներ են հնչել: Մինչ այդ՝ ոստիկանության մամլո ծառայությունից հայտնել են, որ մեքենաներն իսկապես տարվել են տուգանային հրապարակ, սակայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու ու ստուգումներ անցկացնելու համար: 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ