Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը 2016թ. տեղի կունենա Երևանում


Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը 2016թ. տեղի կունենա Երևանում

  • 11-05-2015 17:53:36   | Հայաստան  |  Մշակույթ

Մայիսի 8-ին Իտալիայում կայացած Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) գլխավոր վեհաժաղովի շրջանակներում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում: 
Նախ` ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ 2016թ.-ին արդեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն (մինչ այս այն տեղի էր ունենում երեք մասնագիտությամբ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ): Ավելին, 2016թ.-ին ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում։ Սա նշանակում է, որ Երևանում կհուրընկալենք 6 աշխարհամասերից 115 անդամների համախմբող այս հզոր կազմակերպության 2016թ.-ի գլխավոր միջոցառումը:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013թ.-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
 
 
«Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
(010) 581 471 , (093) 517112
Էլ. հասցե՝ pr@bemproduction.am
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ