Լույս է ընծայվել հայկական պոեզիայի <<Ընդ եղեգան փող>> ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին Օսմանյան կայսրությունում
12-05-2015 18:20:59 | Հայաստան | Նոր գրքեր
Լույս է ընծայվել հայկական պոեզիայի <<Ընդ եղեգան փող>> ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին Օսմանյան կայսրությունում: Բանաստեղծությունների հավաքածուն հրատարակվել է Հայ-Ռուսական համալսարանում, որտեղ 2000 թվականից սկսած գործում է ՀՌՀ Հրատարակչությունը: Գիրքը ներկայացված է երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն: Ժողովածուի վրա աշխատել է գրականագետների, թարգմանիչների և սրբագիրների մեծ թիմ:
Ժողովածուում ընդգրկված են արևմտահայ և արևելահայ դասական ու ժամանակակից հեղինակների այն գործերը, որոնցում արծարծվում է Հայոց մեծ եղեռնի թեման: Այդ գործերում միաժամանակ ընդգծվում է ժողովրդի ապրելու, արարելու կամքն ու անկոտրում հավատը վաղվա նոր ու հզոր, լույսի ու հույսի հայրենիքի հանդեպ:
ՀՌՀ ռեկտորի օգնական Գոհար Ղումաշյանը նշեց, որ գրքի շնորհանդեսը կկայանա «ԱՐՏ ԲՐԻՋ» գրախանութում մայիսի 21-ին ժամը 19:00 -ին, որին կհաջորթի շնորհանդես Մոսկվա քաղաքում: