Հայտնի են դարձել ազատ ըմբշամարտի պատանի չեմպիոնները


Հայտնի են դարձել ազատ ըմբշամարտի պատանի չեմպիոնները

  • 21-05-2015 17:28:15   | Հայաստան  |  Սպորտ

DSC05302

Երևանի Խուլ-համրերի մրզապալատում երկօրյա պայքարից հետո ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնությունը: Ինչպես տեղեկացրեց պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչԱրշակ Հայրապետյանը, հավաքականը հիմնականում համալրվեց նորեկներով: <Անցյալ տարվա հավաքականից միայն 54 կգ Վազգեն Թևանյանը դարձավ չեմպիոն, մյուսները նորեկներ են, ուստի ուսումնամարզական հավաքների ու միջազգային մրցումների ավարտից հետո միայն պարզ կդառնա, թե ովքեր կմեկնեն Սերբիա և Բոսնիա Հերցեգովինա՝ օգոստոսին կայանալիք համապատասխանաբար Եվրոպայի և աշխարհի առաջնությունների>,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: Արշակ Հայրապետյանը նշեց նաև որ 15 ճրվա դադարից հետո բոլոր չեմպիոններն ու փոխչեմպիոնները կհամալրեն այս տարվա պատանեկան հավաքականը ու կնախապատրաստվեն պլանավորված ներհայաստանյան ու արտասահմանյան հավաքների, ինչպես նաև միջազգային մրցաշարերին:

Ներկայացվում են  2015 թվականի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնության բոլոր մրցանակակիրներին:

42 կգ՝ 1. Ռազմիկ Պապիկյան, ՕՀՔ 2. Հարություն Մանուկյան, Ջրվեժ 3. Կարապետ Գևորգյան,  ՕՀՔ, Փարպի, Արամ Սարգսյան, ՕՀՔ 46 կգ՝

1. Արսեն Հարությունյան, ՕՀՔ 2. Հրաչյա Մարգարյան, Արտաշատ 3. Վրեժ Գևորգյան, ՕՀՔ, Գրիգոր Բաղդասարյան, Արտաշատ

5o կգ՝ 1. Կարեն Զուրաբյան, ՕՀՔ Ալավերդի 2. Հովհաննես Վարդանյան, Արտաշատ 3. Արտուշ Խաչատրյան, Գյումրի, Արտյոմ Ազարյան, Գյումրի

54 կգ՝ 1. Վազգեն Թևանյան, Արտաշատ 2. Հրաչյա Ազարյան, ՀՄԿ 3. Մերուժան Մանուկյան, Գառնի, Գոռ Հակոբյան, Արտաշատ

58 կգ՝ 1. Արման Անդրեասյան, Արտաշատ 2. Գոռ Ղազարյան, ԸՄԴ 3. Շավարշ Խալաթյան, Փարպի, Արթուր Պապոյան, Գյումրի

63 կգ՝ 1. Գեղամ Գալստյան, Արտաշատ 2. Գառնիկ Ղազարյան, Վանաձոր 3. Հրայր Ալիխանյան, Իջևան, Հովիկ Դալաքյան, Վանաձոր

69 կգ՝ 1. Հովիկ Աղբալյան, ՌԿՄԴ 2. Արման Ասատրյան, Վանաձոր 3. Դավիթ Գևորգյան, Արտաշատ, Կարեն Բաղդասարյան, Արտաշատ

76 կգ՝ 1. Արեն Ասատրյան, Վանաձոր 2. Անդրանիկ Թադևոսյան, Վանաձոր 3. Հովհաննես Հովհաննիսյան, Վանաձոր, Արսեն Դանիելյան, Դինամո

85 կգ՝ 1. Մհեր Մարկոսյան, Վանաձոր 2. Արթուր Շավոյան, Արտաշատ 3. Ադամ Վարդանյան, Ուջան, Զորիկ Խաչատրյան, Ալավերդի

100 կգ՝ 1. Հովհաննես Մաղաքյան, Վանաձոր 2. Աշատ Ուշանյան, Գառնի 3. Արսեն Գրիգորյան, Արցախ, Իշխան Ջիլավյան, Ալավերդի

 

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play