Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին<br />


Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին

  • 17-12-2010 14:36:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Ողջունելով նորանշանակ դեսպանին, Նորին Սրբությունը արդյունավետ աշխատանք է մաղթել նրան երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացման գործում: «Մեր ժողովուրդները թեեւ տարածքային առումով բավականին հեռու են, սակայն, լինելով հավատակից ժողովուրդներ եւ սնվելով քրիստոնեական մշակույթի նույն ակունքներից` ավելի են մերձենում եւ ամրանում բարեկամության մեջ»,- նշել է Վեհափառ Հայրապետը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաեւ այն մտահոգություններին, որոնք ծառացած են ոչ միայն պետության, այլեւ եկեղեցու առջեւ բարոյական արժեքների պահպանման եւ ժողովրդի մեջ տարածման հարցում: Հանդիպման ավարտից հետո դեսպանն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանոթացավ հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային հարստություններին:
Նոյյան տապան  -   Հասարակություն