«ԿԱՐԿՈՄԱՎՏՈ»-ն «Մարի Իզմիրլյանի» հատուկ կարիքներով երեխաների մանկատանը տրամադրել է մարզական միջոցներ


«ԿԱՐԿՈՄԱՎՏՈ»-ն «Մարի Իզմիրլյանի» հատուկ կարիքներով երեխաների մանկատանը տրամադրել է մարզական միջոցներ

  • 04-06-2015 19:39:41   | Հայաստան  |  Բարեգործություն

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա  կապակցությամբ  Երեւանի «Մարի Իզմիրլյանի» անվան հատուկ կարիքներով երեխաների մանկատանը «ԿԱՐԿՈՄԱՎՏՈ» ընկերությունը տրամադրել է մանկատան սաների հետ վերականգնողական թերապիայի եւ բուժման իրականացման համար նախատեսված հատուկ մարզական միջոցներ:
 
Բացի այդ, մանկատան երեխաների համար ընկերության տնօրեններ Աշոտ եւ Կարեն Շախմուրադյանների նախաձեռնությամբ անցկացվել է տոնական միջոցառում, որի ընթացքում նրանց բաժանվել են քաղցրավենիքներ և խաղալիքներ, իսկ հրավիրված խաղավարների ու հեքիաթների հերոսների մասնակցությամբ կազմակերպվել են  բազմազան խաղեր եւ զվարճանքներ:
«ԿԱՐԿՈՄԱՎՏՈ» ընկերության տնօրեն Կարեն Շախմուրադյանը շնորհավորել է մանկատան սաներին և նշել, որ մշտապես պատրաստ է լինել երեխաների կողքին` ջանք ու եռանդ չխնայելով նրանց տոնը ջերմ ու հիշարժան դարձնելու համար: Նրա խոսքով` մանկատանն անցկացված միջոցառման նպատակը, բացի տոնական տրամադրություն ստեղծելուց, եղել է նաև մանկատան սաների բարեկեցության ապահովումը: 
Ընկերության աշխատակազմի ներկայացուցիչները ևս անմասն չեն մնացել և միջոցառման ողջ ընթացքում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել բոլոր խաղերին, պարային ու ժամանացային ներկայացումներին`  ջերմություն, հոգատարություն, ժպիտներ ու վառ տպավորություններ պարգեւելով մանուկներին:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play