Ուժեղ անձրևը և կարկուտը լուրջ վնաս են հասցրել Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի գյուղերին


Ուժեղ անձրևը և կարկուտը լուրջ վնաս են հասցրել Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի գյուղերին

  • 09-06-2015 18:03:32   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Անցյալ հանգստյան օրերին (հունիսի 6-7) ուժեղ անձրևը և կարկուտը լուրջ վնաս են հասցրել Վրաստանի հարավային շրջաններին, այդ թվում նաև հայաբնակ Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի գյուղերին: Բնական տարերքի արդյունքում տուժել են պտղատու այգիներն ու ցանքը: Տեղական ինքնակառավարման մարմինների տարածած տեղեկատվության համաձայն` տարերքը վնաս է հասցրել նաև շրջանների ենթակառույցներին: Թեթրի-Ծղարո շրջանում (Դաղեթ Խաչեն. Շամշուլդա) հորդառատ անձրևը հանգեցրել է գետի մակարդակի բարձրացմանը, որն էլ իր հերթին քանդել է տարբեր գյուղերը և բնակելի վայրերն իրար կապող մի քանի կամուրջներ: Տարածաշրջանային զարգացման նախարարությունում հայտարարաում են, որ «տարերքի հասցրած վնասի հաշվարկում է անցկացվում, և պետությունը հնարավորության սահմաններում օգնություն կտրամադրի տուժած բնակչությանը»:
ՆԱՏՕ-ի ռազմավարական զինվորական համագործակցության ամենամյա համագումարը (Strategic Military Partner Conference, SMPC) Թբիլիսիում աշխատանքը սկսում է երեքշաբթի հունիսի 9-ին Ալյանսի ձևափոխման Միավորված հրամանատարության աջակցությամբ: «Համագումարի նպատակն է երկրներում անդրատլանտյան ընկերակցության ձևափոխման և մեկ տեսության ձևավորման մասին կարծիքների փոխանակմանն աջակցությունը», -ասվում է Վրաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: Համագումարին, որը տեղի կունենա հունիսի 9-ից 10-ը, կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների և դաշնակից երկրների զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ: «ՆԱՏՕ-ի անդամ երկրների և դաշնակիցների Զինված ուժերի Գլխավոր շտաբների ղեկավարները ամենամյա միջոցառմանը հնարավորություն ունեն կիսվել ապագայի տեսությամբ ռազմավարական հարցերով», -նշում են կարզմակերպիչները: Տվյալ փուլում Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ի անդամակցության Գործողությունների ծրագիրը ստանալուն` հույսեր կապելով 2016թ Վարշավայի գագաթաժողովի հետ: ՆԱՏՕ-ն շարունակում է «բաց դռների քաղաքականությունը» Վրաստանի հետ հարաբերություններում` միաժամանակ պնդելով բարեփոխումները շարունակելու համար:
Հունիսի 8-ին Վրաստանը կրկին բարձրացրել է բոլոր տեսակի վառելիքի գները: Միջին հաշվով գների բարձրացումը կազմել է 3-7 թեթրի: Տվյալների ռազմավարական վերլուծության համաձայն` 2015թ. վառելիքը միջին հաշվով թանկացել է 25-30 թեթրի: «Վիսոլ Պետրոլիում Վրաստան» ընկերության Գլխավոր տնօրենը հաստատում է, որ «Վրաստանում բենզինի թանկացումը ուղղակիորեն կապված է համաշխարհային շուկայում փոփոխությունների հետ, ինչպես նաև պայմանավորված է ազգային արժույթի արժեզրկման հետ»: Հարցին` արժե՞ արդյոք սպասել գների հետագա աճին, նա պատասխանել է «ամեն ինչ կախված է շուկայական միտումների հետ, չնայած, որ հիմա գների աճը քիչ հավանական է, կարծում եմ, որ մոտակա ժամանակներս հնարավոր է գնի ևս 5 թեթրիով բարձրացում»:
Վրաստանի նախագահի վարչությունը հատուկ հայտարարություն է արել` կապված երկրի Կառավարության` 2016-2020թթ. Ժամանակահատվածում (2016թ. խորհրդարանական ընտրություններից հետո -խմբ.) Ընտրական համակարգում բարեփոխումներ անցկացնելու որոշման կապակցությամբ: «Նախագահի վարչության համար անհասկանալի է իշխող կուսակցության տվյալ որոշումը: Չկան հասկանալի բացատրություններ, թե ինչո՞ւ է հարկավոր ևս 5 տարով հետաձգել այն, ինչ կարելի անել այսօր ևեթ: Անհրաժեշտ են ծանրակշիռ փաստեր, որոնք առայժմ չկան: Պարզ է, որ Ընտրական Կոդեքսի փոփոխության անհրաժեշտության մասին քաղաքական որոշումն արդեն ընդունված է: Եթե որոշումը կա,ինչո՞ւ ձգձգել», -հունիսի 8-ին հայտարարել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղարը:
«Երկրում ծանր տնտեսական պայմանների կապակցությամբ Վրաստանի Խորհրդարանը որոշում է ընդունել կրճատել իր Բյուջեն 6 000 000 լարիով: Համապատասխան որոշումն արդեն ուղարկված է երկրի Խորհրդարան», -հունիսի 8-ին հայտարարել է երկրի Խորհրդարանի նախագահը:
Հունիսի 8-ին հանդիպում է տեղի ունեցել Դավիթ Ուսուփաշվիլու և Վրաստանում գտնվող չինական խորհրդանականների պատվիրակության միջև: «Այսօրվա հանդիպումը վկայում է Վրաստանի և Չինաստանի միջև համագործակցության խորացման մասին: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Չինաստանի հետ համագործակցությունը ներառի հնարավորինս շատ բնագավառներ: Վերջին 3-4 տարիների ընթացքում Վրաստանում չինական ներդրումները նշանակալիորեն մեծացել են: Աճել է նաև վրացական գինու արտահանումը Չինաստան: Երկրների միջև տարածաշրջանային և գլոբալ նախագծերի իրականացման շրջանակներում համագործակցություն է տարվում: Մեծ Մետաքսի ճանապարհի վրա Վրաստանը ռազմավարական դիրք է զբաղեցնում, ինչը մեծացնում է Չինաստանի հետ համագործակցության հետագա խորացման հնարավորությունը: Մեր տարածաշրջանում Չինաստանի զարգացող ակտիվությունը Վրաստանի անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play