Ամփոփվել են հավաստագրման քննությունների արդյունքները


Ամփոփվել են հավաստագրման քննությունների արդյունքները

  • 11-06-2015 18:01:33   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության արդյունքները: Ընդհանուր առմամբ քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 66 հավակնորդ, որոնցից հավաստագիր է ստացել 55 մասնակից, 6 հավակնորդ չի հաղթահարել նվազագույն շեմը: Քննություններին չի ներկայացել 5 մասնակից:

 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ