Ռոման Ամոյանը պարտվել է ադրբեջանցի մարզիկին բրոնզե մեդալի համար պայքարում


Ռոման Ամոյանը պարտվել է ադրբեջանցի մարզիկին բրոնզե մեդալի համար պայքարում

  • 14-06-2015 00:30:33   | Ադրբեջան  |  Սպորտ
 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռոման Ամոյանը (59 կգ) Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց ադրբեջանցի մարզիկին:  

Բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը մրցում էր Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Մուխտարովի հետ: Ամոյանը, ով աջ ձեռքի մատնեմատի կոտրվածք ուներ, պարտվեց 1-4 հաշվով:

Առաջին մենամարտում հաղթելուց հետո Ռոման Ամոյանը պարտվել էր Ստեփան Մարյանյանին: Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցը վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ և բացեց Ամոյանի ճանապարհը: Սփոփիչ գոտեմարտում Ամոյանը 3-0 հաշվով հաղթեց դանիացի ըմբիշին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները Եվրոպական խաղերի մրցագորգ դուրս կգան հունիսի 14-ին: Մեդալների համար կպայքարեն Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանը և Մաքսիմ Մանուկյանը:

Առաջին Եվրոպական խաղերը անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: 

 

lragir.am

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play