Վերակառուցվում է Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ 12 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Տեսանյութ)


Վերակառուցվում է Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ 12 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Տեսանյութ)

  • 24-06-2015 15:52:53   | Կոտայքի մարզ  |  Տնտեսություն


 

Վերակառուցվում է Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ 12 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Տեսանյութ)

 

 

Միջպետական մայրուղու Աբովյան - Նոր Գեղի – Եղվարդ - Աշտարակ 12 կմ երկարությամբ հատվածում կատարվում են ճանապարհի վերակառուցման աշխատանքներ: Ճանապարհի տեղամասերից մեկում տեղադրվում է հարթեցնող ասֆալտե շերտը:

 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանն ասաց, որ հարթեցնող շերտը տեղադրելուց հետո կփռվի ասֆալտբետոնե ծածկ:

 
Ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին որպես պատվիրատու հետևում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

 
Ճանապարհի վերակառուցման համար օգտագործվող տեխնիկայի քանակը, ըստ պատասխանատուների, լիովին բավարար է աշխատանքները որակով և ժամանակին կատարելու համար:

 
Ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների որակը ստուգում է գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերությունը: Կազմակերպության տեխհսկիչ Հունան Հարոյանը փաստեց, որ թերություններ չեն գրանցել:

 
«Հունիսի մեկից՝ աշխատանքների մեկնարկի հետ մենք իրականացնում ենք հսկողություն, որակի խախտման, աշխատանքների թերացման որևէ դեպք չենք արձանագրել»,- նկատեց Հունան Հարոյանը:

 
Ճանապարհի այլ հատվածներում ընթանում են ջրահեռացման համակարգերի, մայթերի վերականգնման աշխատանքներ: Շինարարները վերանորոգում են նաև Նոր Գեղիի հիմնական դպրոց տանող ճանապարհը:

 
Համաշխարհային բանկի կողմից «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով ֆինանսավորող ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 1մլդ 108 մլն դրամ:

 
Աշխատանքների վերջնաժամկետը 2016թ. հունիսի 25-ն է, սակայն հնարավոր է այս տարվա ավարտին ճանապարհահատվածը շահագործման հանձնվի և ոչ միայն այս մեկը:

 
«Հանրապետությունում համաշխարհային բանկով իրականացվող գրեթե բոլոր ճանապարհահատվածների վերանորոգումները նախատեսված է իրականացնել երկու տարում:

 
Սակայն մեծ թափով են ընթանում աշխատանքները, և հուսով եմ, որ գրեթե 80-90 տոկոսով աշխատանքներն ավարտին կհանձնվեն այս տարի»,- նշեց «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը:

Մանրամասները տեսանյութում…
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play