Ահաբեկչական հարձակում Ֆրանսիայում. կան վիրավորներ և մեկ զոհ


Ահաբեկչական հարձակում Ֆրանսիայում. կան վիրավորներ և մեկ զոհ

  • 26-06-2015 17:56:20   | Ֆրանսիա  |  Միջազգային

Ֆրանսիա - Ոստիկանները դեպքի վայրում, Սեն Քենթեն Ֆալավյե, 26-ը հունիսի, 2015թ․

Ֆրանսիայի արևելքում՝ Լիոնի և Գրենոբլի միջև գտնվող Սեն Քենթեն Ֆալավյե քաղաքում արդյունաբերական գազի գործարանի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով մի մարդ զոհվել է, կան վիրավորներ:

Սպանվածի գլխատված մարմնի մոտ իրավապահները հայտնաբերել են իսլամիստական դրոշ:

Ահաբեկչի գրոհի ժամանակ գործարանում գազի ուժգին պայթյուն է եղել:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հարձակվողը՝ մի տղամարդ, ձերբակալվել է:

Ֆրանսիայի նախագահն ընդհատել է մասնակցությունը Եվրամիության գագաթնաժողովին և Բրյուսելից վերադառնում է Ֆրանսիա:

«Ազատությունՙ  ՌԿ

 

 

 

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play