Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան. ՀՀ գյուղնախարարություն


Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան. ՀՀ գյուղնախարարություն

  • 29-06-2015 15:02:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ  արդեն արտահանվել է 34 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 963 տոննայի դիմաց:
 
ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:
 
Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան , Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ , Նորվեգիա, Ավստրիա, Շվեյցարիա:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play