Ունիվերսիադա. Հայաստանը ոսկի մեդալ է նվաճել


Ունիվերսիադա. Հայաստանը ոսկի մեդալ է նվաճել

  • 07-07-2015 11:00:00   | Կորեա  |  Սպորտ
Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան:  Այսօր՝ 07.07 ին տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության եզրափակիչ փուլը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը (օղակներ):
 
Հայ մարզիկը գերազանց հանդես եկավ և հավաքելով 15.500 միավոր, նվաճեց ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Թովմասյանն իրենից հետ թողեց Եվրոպայի  չեմպիոններ  ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին և Ալեգ Վերնիաևին: Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է ԽՍՍՀՄ  սպորտի վարպետ Կարեն Բաղդասարյանը: Հիեցում. հուլիսի 4 ից մեկնարկած համաշխարհային մարզական խաղերում սա Հայաստանի դեռևս առաջին մեդալն է: 
 
Նոյյան տապան  -   Սպորտ