Հուլիսի 20-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 18 787 տոննա ծիրան


Հուլիսի 20-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 18 787 տոննա ծիրան

  • 20-07-2015 16:23:06   | Հայաստան  |  Տնտեսություն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 45 620 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 287 տոննայի դիմաց: Այսպես, հուլիսի 20-ի դրությամբ արտահանվել է 18 787 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:
 
Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1830 տոննա կեռաս`  նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play