Ferrari ընկերությունը Նյու Յորքի ֆոնդային բորսայում կիրականացնի բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ


 

Ferrari ընկերությունը Նյու Յորքի ֆոնդային բորսայում կիրականացնի բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ

  • 23-07-2015 16:18:02   | Իտալիա  |  Ձեռնարկություններ

Շքեղ սպորտային մեքենաների արտադրությամբ զբաղվող իտալական Ferrari ընկերությունը մտադիր է Նյու Յորքի ֆոնդային բորսայում իրականցնել սեփական բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters –ին:
 
Ferrari ընկերությանը ֆոնդային բորսա դուրս կբերեն UBS Investment Bank, BofA Merrill Lynch  և Santander ընկերությունները:
Ընկերությունը նախնական հրապարակային առաջարկի ժամանակ խնդիր է դրել գրավելու 100 մլն դոլարի միջոցներ: Տեղաբախշման ծավալը ընկերությունում դեռևս ճշտված չէ, քանի որ չկա  վերջնական որոշում:
 
Նոյյան տապան  -   Ձեռնարկություններ