Ջուր չի լինի Արաբկիրում


Ջուր չի լինի Արաբկիրում

  • 06-08-2015 15:18:30   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 7-ի ժամը 12.00-16.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի`  Կիևյան 10, 12ա, Օրբելի 67 համարների ջրամատակարարումը: 
 
 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն