<<Լավագույն մարզական ընտանիք>> հանրապետական մրցույթում Երևանի թիմն առայժմ առաջատարն է


<<Լավագույն մարզական ընտանիք>> հանրապետական մրցույթում Երևանի թիմն առայժմ առաջատարն է

  • 10-09-2015 16:19:33   | Կոտայքի մարզ  |  Սպորտ

 Սեպտեմբերի 8-ի երեկոյան և 9-ին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում շարունակվել են ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <<Լավագույն մարզական ընտանիք>> հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Երևանցի ընտանիքները հիմնականում Շիրակի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչների հետ դժվարին պայքարում նվաճել են երկու առաջին, երեք՝ երկրորդ և երեք՝ երրորդ տեղեր: Երեք մրցաձևերում խաղարկված 36 մրցանակներից 8-ը հենց երևանցիներին է բաժին հասել:
 
Սեպտեմբերի 10-ի երեկոյան հայտնի կդառնան մրցույթի բոլոր մրցանակակիրներն ու գավաթակիր մարզը: Այս պահի դրությամբ երևանցիներն առաջին տեղում են և երկրորդ տեղը զբաղեցնող շիրակցիներին գերազանցում են 103 միավորով:
       Երևանյան թիմի մարզիչները հույս են հայտնել, որ երևանցի ընտանիքները կանեն հնարավորը, որպեսզի Հանրապետության նախագահի գլխավոր մրցանակը երկրորդ տարին անընդմեջ հանգրվանի Երևանի քաղաքապետարանում: Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում երեկվանից սկսվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների մրցելույթները: Այս մրցույթում ևս առաջատարը  երևանցիներն են:
 
Նոյյան տապան  -   Սպորտ