ՀԷՑ-ի գնորդը 2010-ին Կիպրոսում գրանցված ընկերություն է.«Երկիր»


ՀԷՑ-ի գնորդը 2010-ին Կիպրոսում գրանցված ընկերություն է.«Երկիր»

  • 17-09-2015 12:23:12   | Հայաստան  |  Տնտեսություն
 ՀԷՑ-ի գնորդը 2010-ին Կիպրոսում գրանցված ընկերություն է

Արդեն yerkir.am-ը հայտնել էր, որ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության հայտի մասին որոշման նախագիծը:

ՀԷՑ-ի հնարավոր վաճառքի, ավելի հստակ՝ ազգայնացման մասին դեռ մի քանի ամիս առաջ ակնարկել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանից հետո մամուլում պարբերաբար խոսակցություններ էին շրջանառվում, որ ՀԷՑ-ը գնելու է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը՝ Տաշիրի Սամոն: Սակայն նա հերքում էր ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը:

Թե ո՞վ է ՀԷՑ-ի նոր գնորդը, իհարկե, կբացահայտվի: Մինչ այդ, մի փոքր որոնում կատարելով համացանցում, պարզեցինք երկու կարեւոր փաստ ընկերության մասին: Պարզվում է՝ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին, իսկ գրանցված է, ոչ ավելի, ոչ պակաս, օֆշորային գոտի համարվող Կիպրոսում:

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն