Մեկ օրում Հունգարիան Խորվաթիայի հետ սահմանին պարսպ կկառուցի


Մեկ օրում Հունգարիան Խորվաթիայի հետ սահմանին պարսպ կկառուցի

  • 18-09-2015 18:17:00   | Հունգարիա  |  Միջազգային

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Խորվաթիայի հետ սահմանին ցանկապատ կառուցելու աշխատանքների մեկնարկի մասին: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով  Reuters-ին: 
 
Նրա տեղեկացմամբ` ցանկապատի երկարությունը կազմելու է 41 կիլոմետր, այն կառուցվելու է բանակի օգնությամբ: 
Պարիսպը  նախատեսված է կանխելու Խորվաթիայից դեպի Հունգարիա ապօրինի գաղթյալների հոսքը: Վարչապետն ընդգծել է, որ դա անհրաժեշտ միջոց է: Բուդապեշտը չի ակնկալում Սերբիայի, Խորվաթիայի կամ Արևմտյան Եվրոպայի օգնությունը միգրանտների պատճառով ստեղծաված ճգնաժամում: Հունգարական զինվորականները նախատեսում են ավարտել ժամանակավոր ցանկապատի կառուցման հետ կապված շինարարական աշխատանքներն ուրբաթ երեկոյան, իսկ հաջորդ օրերին ուժեղացնել հսկողությունը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play