Իր աշխատանքը սկսեց ԶԼՄ-ների համագործակցության «Մեկ գոտի եւ մեկ ուղի» միջազգային համաժողովը
21-09-2015 09:47:52 | | Հասարակություն
Սեպտեմբերի 21-իին Պեկնում (ՉԺՀ) իր աշխատանքը սկսեց ԶԼՄ-ների համագործակցության «Մեկ գոտի եւ մեկ ուղի» միջազգային համաժողովը: Համաժողովի կազմակերպիչն է չինական «Ժենմին Ժիաբո» թերթը: Համաժողովի թեման է՝ «Համագործակցության նոր մոդելի հեռանկարները. Միասնական ճակատագիր ունեցող հանրությանն ընդառաջ»:
Համաժողովին հրավիրված են աշխարհի տարբեր երկրներից 200-ից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ այդ թվում Հայաստանի երկու լրատվամիջոցի՝ «Առավոտ» օրաթերթի եւ «Նոյյան Տապան» Մեդիա Հոլդինգի ղեկավարներ՝ ՝ Արամ Աբրահամյանը եւ Տիգրան Հարությունյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են նաեւ Չինաստանի քաղաքական գործիչներ, ճանաչված գիտնականներ եւ գործարարներ:
Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները, Համաժողովն ուղղված է «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության ընկալմանը, որին հնարավոր կլինի հասնել մասնակիցների բազմակողմանի քաննարկումների արդյունքում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, ֆինանսական ինովացիաներ եւ համագործակցություն, համագործակցություն զբոսաշրջության ոլորտում:
Համաժողովի շրջանակներում քննարկվում են նաեւ հարցեր՝ կապված նոր մեդիա կառույցների ստեղծման համատեքստում ավանդական ԶԼՄ-ների առջեւ ծառացած մարտահրավերների հետ, ինչպես նաեւ նորություններ ստեղծող ինտեգրված կազմակերպությունների կառուցման ռազմավարությունները: