Իր աշխատանքը սկսեց ԶԼՄ-ների համագործակցության «Մեկ գոտի եւ մեկ ուղի» միջազգային համաժողովը


Իր աշխատանքը սկսեց ԶԼՄ-ների համագործակցության «Մեկ գոտի եւ մեկ ուղի» միջազգային համաժողովը

  • 21-09-2015 09:47:52   |   |  Հասարակություն


Սեպտեմբերի 21-իին  Պեկնում (ՉԺՀ) իր աշխատանքը սկսեց ԶԼՄ-ների համագործակցության «Մեկ գոտի եւ մեկ ուղի» միջազգային համաժողովը: Համաժողովի կազմակերպիչն է չինական «Ժենմին Ժիաբո» թերթը: Համաժողովի թեման է՝ «Համագործակցության նոր մոդելի հեռանկարները. Միասնական ճակատագիր ունեցող հանրությանն ընդառաջ»:

Համաժողովին հրավիրված են աշխարհի տարբեր երկրներից 200-ից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ այդ թվում Հայաստանի երկու լրատվամիջոցի՝  «Առավոտ» օրաթերթի եւ «Նոյյան Տապան» Մեդիա Հոլդինգի  ղեկավարներ՝  ՝ Արամ Աբրահամյանը եւ Տիգրան Հարությունյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են  նաեւ Չինաստանի քաղաքական գործիչներ, ճանաչված գիտնականներ եւ գործարարներ:

Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները, Համաժողովն ուղղված է «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության ընկալմանը, որին հնարավոր կլինի  հասնել մասնակիցների բազմակողմանի քաննարկումների արդյունքում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, ֆինանսական ինովացիաներ եւ համագործակցություն, համագործակցություն զբոսաշրջության ոլորտում:

Համաժողովի շրջանակներում քննարկվում են  նաեւ հարցեր՝ կապված նոր  մեդիա կառույցների ստեղծման համատեքստում ավանդական ԶԼՄ-ների առջեւ ծառացած մարտահրավերների հետ, ինչպես նաեւ  նորություններ ստեղծող ինտեգրված կազմակերպությունների կառուցման ռազմավարությունները:

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play