«Միջազգային հանրությունը սադրում է Ռուսաստանին հերթական ագրեսիվ քայլեր ձեռնարկելուն».Վրաստանի Պաշտպանության նախարար


«Միջազգային հանրությունը սադրում է Ռուսաստանին հերթական ագրեսիվ քայլեր ձեռնարկելուն».Վրաստանի Պաշտպանության նախարար

  • 22-09-2015 21:47:30   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Սեպտեմբերի 22-ին ազգային արժույթի կուրսը կայունացնելու նպատակով Վրաստանի Ազգային Բանկը իր պահուստից շուկային է վաճառել 40 000 000 դոլար: Տնտեսության բնագավառի փորձագետները կարծում են, որ պահուստից դոլար վաճառելը սխալ քայլ է: «Պահուստից դոլար կարելի է վաճառել միայն ծայրահեղ դեպքում: Պահուստը կարելի է օգտագործել միայն խուճապի դեպքում լարիի կտրուկ կայունացման համար: Ինչ վերաբերում է վարչապետին, նա չպետք սպասի մինչ իրավիճակը կկարգավորվի: Նա պետք է գործի: Այդ մենք պետք է սպասենք, մինչ վարչապետը կգործի: Վարչապետը փորձագետ չէ: Ողջ պատասխանատվությունը, ինչպես դրականի, այնպես էլ բացասականի, նրա ուսերին է», -հայտարարել է տնտեսության հարցերով Իվանիշվիլիի նախկին խորհրդատու Գիա Խուխաշվիլին:
Սեպտեմբերի 23-ին Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ կկայանա Ազգային Անվտանգության Խորհրդի նիստը: Օրակարգում մի քանի հարցեր են` 2016 թ.-ին Վրաստանի Զինված Ուժերի անձնակազմի քանակը, ռազմական շինարարության հարցեր, «2015-2018թթ. Վրաստանի ռազմական սպառալիքների մասին» փաստաթղթի քննարկումը: Պաշտոնական տեղեկության համաձայն` նիստի ընթացքում հիմնական զեկուցողները կլինեն երկրի Պաշտպանության նախարարը և Վրաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետը:
Սեպտեմբերի 22-ին Մեծ Բրիտանիա կատարած պաշտոնական այցելության ընթացքում Վրաստանի Պաշտպանության նախարարը հարցազրույց է տվել ԲԻԲԻՍԻ հեռուստաընկերությանը: «Այսօր, բնականաբար, 2008թ իրադարձությունների կրկնվելու վտանգը չկա: Մինչդեռ, եթե Վրաստանի հանդեպ աշխարհն այնպիսի թուլություն ցուցաբերի, ինչպիսին Ուկրաինայի հանդեպ, ապա դրանով իսկ կնպաստի Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը: Թուլություն ցուցաբերելով` միջազգային հանրությունը սադրում է Ռուսաստանին հերթական ագրեսիվ քայլեր ձեռնարկելուն: Ռուասատանի` Վրաստանի հանդեպ ագրեսիայի ցուցաբերման դեպքում մեզ այլ հնար չի լինի, քան հերոսաբար զոհվելուն: Եվ այստեղ գոյություն ունեն հարցեր…», -սեպտեմբերի 22-ին հայտարարել է Վրաստանի Պաշտանության նախարարը:
«2016թ. ՆԱՏՕ-ի անդամ-երկրների Վարշավայի գագաթաժողովը կարևոր նշանակություն ունի Վրաստանի համար, նաև այն իմաստով, որ այն համընկնում է երկրի Խորհրդարանական ընտրությունների հետ: Եթե գագաթաժողովի ընթացքում Վրաստանի համար դրական որոշում չկայացվի, ապա գոյություն ունի վտանգ, որ Վրաստանի Խորհրդարանում ռուսամետ քաղաքական ուժեր կներթափանցեն: Ընդ որում, նրանք կարող են խորհրդարանական մեծամասնություն ձևավորել: Նման սպասումներ իսկապես գոյություն ունեն, դրա մասին են վկայում բազմաթիվ հարցումերի արդյունքները: Դա ժողովրդավարության արդյունք է: Եվ մենք` ի տարբերություն նախկին Կառավարության,  չենք արգելում ռուսամետ ուժերի գործունեությունը, մենք չենք հետապնդում քաղաքական ընդդիմախոսներին», -հայտարարել է Թինաթին Խիդաշելին:
Վիճակագրական տվյալների համաձայն` «2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանում ադրբեջանական ՍՈԿԱՐ ընկերության բաժանորդների քանակը գերազանցել է 450 000 թիվը և կազմել 475 737 բաժանորդ: Վերջին 8 ամիսների ընթացքում ընկերության բաժանորդների քանակն աճել է 10.27%, իսկ 2014թ նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 14.39%»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play