Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Մոնրեալում


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Մոնրեալում

  • 23-09-2015 11:00:26   | Կանադա  |  Մշակույթ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմակերպմամբ, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և Կանադայում ՀՀ դեսպանի պատվո նախագահությամբ սեպտեմբերի 20-ին Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի դահլիճում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ, որտեղ հնչեց հանրահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Սաղմոս 3»-ը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և հատուկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ գրված «Սաղմոս 3»-ը ներկայացվել է մի շարք երկրների բեմերում:
 
1000-հոգանոց լեփ-լեցուն դահլիճը մեծ խանդավառությամբ ունկնդրեց մաեստրո Պենդերեցկու խմբավարմամբ կանադական պրեմիերան:
 
URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/09/20/genocide_montreal/
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play