Հայտարարություն ՀՀ Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի հերթական թողարկումների մասին


Հայտարարություն ՀՀ Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի հերթական թողարկումների մասին

  • 28-09-2015 18:31:45   | Հայաստան  |  Տնտեսություն

Սույնով բանկը տեղեկացնում է, որ 2015 թվականի հոկտեմբեր ամսին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի ներքոհիշյալ թողարկումների տեղաբաշխման  աճուրդները`
 
 
 
Թողարկման ամսաթիվը
 
Թողարկման համարը
 
Թողարկման ծավալը
 
Թողարկման ծավալը տառերով (դրամ)
 
1
 
10/5/2015
 
AMGT5203A166
 
   1,000,000,000
 
Մեկ միլիարդ
 
2
 
10/12/2015
 
AMGT39117161
 
   1,000,000,000
 
Մեկ միլիարդ
 
3
 
10/19/2015
 
AMGT26184166
 
  1,000,000,000
 
Մեկ միլիարդ
 
4
 
10/26/2015
 
AMGT13251168
 
      500,000,000
 
Հինգ հարյուր միլիոն
 
պոտենցիալ գնորդները`
 
պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: 
 
գանձապետական պահառուի կողմից ներկայացվող առաջարկությունների առավելագույն ծավալը`
 
Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ի չափով:
 
գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը`
 
գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող  հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում:
 
Գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը  թողարկման  ծավալի 20%- ից ոչ ավել:
 
Գանձապետական պահառուի և գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը:
 
Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ:
 
Սույնով բանկը տեղեկացնում է, որ  աճուրդները  տեղի կունենան ժամը 10.30-ին:
 
հասցեն`   ՀՀ կենտրոնական բանկ
 
 
Public Relations Service
Central Bank of Armenia
6, V.Sargsyan str. 0010 Yerevan
Phone: (374 10) 56 37 61
Fax: (374 10) 56 37 61
http:// www.cba.am
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն