Սերգո Կարապետյանը որոշել է զբաղվել անասնապահությամբ


Սերգո Կարապետյանը որոշել է զբաղվել անասնապահությամբ

  • 29-09-2015 12:01:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Armlur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած «յուրահատուկ» օրինագիծը:
 
Նախարարն առաջարկում է փոփոխություն կատարել «Տոհմային անասնաբուծության մասին»: Ըստ այդմ, առաջարկվում է տոհմանյութի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել իրենց գուրծունեության կամավոր հավաստագրման կարգ: Ենթադրվում է, որ այս նախագիծը նպաստելու է տոհմային անասնաբուծության զարգացմանը եւ խթանելու է սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծմանը եւ տոհմանյութի արտադրությանն ու օգտագործմանը: Մի խոսքով, Սերգո Կարապետյանն այժմ էլ որոշել է անասնապահությանն անդրադառնալ, իսկ թե ինչ կստացվի ցույց կտա ժամանակը: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն