«Դելոյթ և Տուշ» ընկերությունը հիմնավորված է համարում էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման որոշումը


«Դելոյթ և Տուշ» ընկերությունը հիմնավորված է համարում էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման որոշումը

  • 30-09-2015 13:36:27   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ ի կատարումն ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են՝ հաշվետվության հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով. 

 hաշվետվություն հայերեն
 hաշվետվություն ռուսերեն։

Ստորև ներկայացնում ենք հատված  հաշվետվությունից. .
 
 Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի Оպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատախանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ
էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության
կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն