Առաջին անգամ Արենիում կայանալիք Գինու փառատոնին մասնակցելու են Արցախի 4 գինի արտադրողներ. (Տեսանյութեր)


Առաջին անգամ Արենիում կայանալիք Գինու փառատոնին մասնակցելու են Արցախի 4 գինի արտադրողներ. (Տեսանյութեր)

  • 01-10-2015 12:11:07   | Վայոց ձորի մարզ  |  Տնտեսություն



Արդեն ավանդույթ դարձած Գինու փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը Արենի համայնքում, որտեղ ներկայացված կլինեն գործարանային և տնական արտադրության գինիներ:Իսկ բուն միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, ժամը 12:30-ին`«Լինել Ճանաչելի ու ավելի տուրիստական» կարգախոսով :
Այս մասին հոկտեմբերի 1-ին «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում նշեց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: :
  
Նա տեղեկացրեց նաեւ,  որ փառատոնը հնարավորություն է տալիս հրավիրել գինու ոլորտի մասնագետներ տարբեր երկրներից , իսկ տնական գինի արտադրողներին` ավելի լուրջ վերաբերվել իրենց գինիների նկատմամբ: 
 
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրենի խոսքերով, այս տարի առաջին անգամ Ղարաբաղի գինեգործները հանրությանը կներկայանան առանձին տաղավարով:« Նոյյան Տապան»-ի թղթակցի այն  հարցին, թե փառատոնին հանրության դատին գինու քանի տեսականի է ներկայացվելու, Ն . Մանուկյանը նշեց, որ փառատոնին մասնակցելու է  12 գինի արտադրողներ  Հայաստանից եւ 4-ն էլ` Լեռնային Ղարաբաղից»:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքերով նմանատիպ փառատոնը  հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:Եւ ըստ նրա, այս փառատոնները նպաստում են պետական քաղաքականության մի շարք կարևոր խնդիրների լուծմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը և թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկայում Հայաստանի՝ մրցունակ զբոսաշրջությամբ ներակայնալուն: Մ. Ապրեսյանն այս փառատոնը կարեւորում է նաեւ նրանով, որ վերջինս թույլ է տալիս համայնքներին ներկայանալ իրենց հնարավորություններով, տնտեսական պոտենցիալով»:
 
Տեղեկացնենք, որ փաառատոնը կազմակերպվել է «Արենի փառատոն» հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Վայոց Ձորի մարզպետարանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Հայաստանի համայնքների միության աջակցությամբ:
 
Նշենք, որ փառատոնի շրջանակում Արենիում կկազմակերպվեն ավանդական խաղեր, թատերական բեմադրություններ, շոու ծրագրեր:
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն