Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվել էր տոնավաճառ


Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվել էր տոնավաճառ

  • 12-10-2015 10:55:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:
 
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Տնտեսություն