«Օրրանի» 10-րդ ամենամյա բարեգործական ընթրիքի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրաբերել է 50 միլիոն դրամ


«Օրրանի» 10-րդ ամենամյա բարեգործական ընթրիքի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրաբերել է 50 միլիոն դրամ

  • 12-10-2015 17:08:10   | Հայաստան  |  Բարեգործություն

Կայացել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 10-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Միջոցառման նպատակն էր դրամական միջոցներ հայթայթել՝ Երևանի և Վանաձորի կենտրոններ այցելող շուրջ 200 կարիքավոր երեխայի և միայնակ ավելի քան 90 տարեցի սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական, մշակութային համալիր ծառայություններ մատուցելու համար:
 
Այս տարվա ընթրիքը եղել է հոբելյանական. լրացել է «Օրրանի» գործունեության 15-ամյակը: Բարեգործական ճաշին մասնակցել են «Օրրանի»՝ տարբեր երկրներից ժամանած և հայաստանաբնակ բարեկամները: Հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած երեկոյի ընթացքում մատուցվել են տարբեր ազգերի խոհանոցների խորտիկներ, կազմակերպվել են ավանդական դարձած կենդանի աճուրդ և բարեգործական վիճակախաղ:
 
Ամեն տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր զգալի ներդրումն է ունենում ընթրիքի նպատակի իրագործման հարցում: 2006 թվականից մինչ այժմ ընկերությունն «Օրրանի» ծրագրերի իրականացման նպատակով կատարել է ավելի քան 331 միլիոն ՀՀ դրամի ներդրում: Այս տարվա ընթրիքի ընթացքում ընդհանուր առմամբ հավաքվել է 74 մլն դրամ, որից 50 մլն դրամը նվիրաբերել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, և ևս 2 840 000 դրամ` Յիրիկյանների ընտանիքը:
 
«Ողջունում եմ իր առջև չափազանց բարդ խնդիր դրած և համարձակ լուծումներ առաջարկող այս կազմակերպության նախաձեռնությունները, որոնց նպատակն է Հայաստանում խոցելի խմբերի երեխաներին և տարեցներին մշտապես հոգածության կենտրոնում պահելը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play