ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության համագումարին


ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության համագումարին

  • 12-10-2015 18:43:01   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսական հասարակական կազմակերպության 5-րդ համագումարին:
 
Համագումարում Կարեն Միրզոյանն ընթերցել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես  նշվում է  ՌՀՄ ներդրումն Արցախի և Ռուսաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև աջակցությունը ԼՂՀ-ում կարևոր նախագծերի իրականացմանը և Արցախի մասին անաչառ տեղեկատվության տարածմանը: 
 
Նույն օրը ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Կրեմլի պետական ​​պալատում մասնակցել է 2014թ. ՌՀՄ-ի կողմից հաստատված «Համաձայնություն» միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play