«Երևան Ջուր»-ը մատակարարում է ՀՀ-ում գործող սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան ջուր


«Երևան Ջուր»-ը մատակարարում է ՀՀ-ում գործող սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան ջուր

  • 13-10-2015 12:59:40   | Հայաստան  |  Տնտեսություն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2015թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4392 փորձանմուշ: 
 
Ըստ իրականացված  քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: 
Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013թ. ապրիլի 23-ի թիվ 129-Ն որոշման:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն