Մինի ֆուտբոլի հերթական խաղադաշտը շահագործման է հանձնվել Նուբարաշենում


Մինի ֆուտբոլի հերթական խաղադաշտը շահագործման է հանձնվել Նուբարաշենում

  • 21-10-2015 15:56:47   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով նախատեսված մինի ֆուտբոլի հերթական խաղադաշտը շահագործման է հանձնվել Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի համար 14 շենքի բակում:
 
Սա մայրաքաղաքում 2015 թվականին շահագործման հանձնված 10-րդ խաղադաշտն էր: Թվով 11-րդ և այս տարվա վերջին խաղադաշտը շահագործման կհանձնվի մոտ օրերս` Ավան վարչական շրջանում: Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նպատակահարմարությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play