Աշխատանքներ են տարվոմ «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատողների աշխատավարձերի կուտակված պարտքերը մարելու ուղղությամբ


Աշխատանքներ են տարվոմ «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատողների աշխատավարձերի կուտակված պարտքերը մարելու ուղղությամբ

  • 22-10-2015 17:19:02   | Լոռու մարզ  |  Տնտեսություն
Հանրապետության նախագահի հանձնարարությամբ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Վանաձոր-Քիմպրոմի» բաժնետերերի հետ համատեղ սկսել է միջոցներ ձեռնարկել ձեռնարկության աշխատողների աշխատավարձերի կուտակված պարտքերը մարելու ուղղությամբ։
 
Նշենք, որ ընկերությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատավարձերի գծով ունի չվճարված 10 ամսվա պարտք, որը կազմում է ընդհանուր առմամբ 337,1 մլն դրամ։  
Աշխատավարձի երկու ամսվա պարտքի մարման ֆինանսական խնդիրը լուծված է և վճարումները կատարված են։ Դա հնարավոր է դարձել ձեռնարկության մնացորդային ապրանքային միջոցների վաճառքից գոյացած գումարների հաշվին։ 
Աշխատավարձի մնացած պարտքը կմարվի մինչև դեկտեմբերի 15-ը։ 
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հայտնում են՝ այդ ընթացքում կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ «Վանաձոր-Քիմպրոմի» վերաբերյալ և կնախապատրաստվեն առաջարկություններ՝ կառավարություն ներկայացնելու նպատակով։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն