Instagram-ի օգտատերերին արգելափակել են Ջանեթ Ջեքսոնի համերգից լուսանկարներ հրապարակելու համար


Instagram-ի օգտատերերին արգելափակել են Ջանեթ Ջեքսոնի համերգից լուսանկարներ հրապարակելու համար

  • 22-10-2015 18:25:58   | ԱՄՆ  |  Միջազգային

Instagram սոցիալական ցանցի ադմինիստրացիան արգելափակել է ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնի համերգից լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակած մի քանի օգտատերերի անձնական էջեր: Նրանց ուղարկվել են հեղինակային իրավունքների խախտումների մասին նախազգուշացնող նամակներ: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով The Guardian-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Instagram-ի որոշ անձնական էջեր ջնջվել են առանց նախազգուշացման:
Սոցցանցի ներկայացուցիչը խոստովանել է, որ շատ էջեր սխալմամբ են ջնջվել, մինչդեռ այդ կանխիչ միջոցառումը պետք է վերաբերվեր միայն նրանց, ովքեր անտեսել են զգուշացումները Ջ. Ջեքսոնի լուսանկարների և տեսանյութերի հրապարակման հետ կապված:
Instagram-ը խոստացել է վերականգնել վերոնշյալ ջնջված էջերը:
Տեղեկացվում է, որ խոսքը վերաբերում է  փոքր մեդիանյութեի մասին կապված հոկտեմբերի 2-ին երգչուհու թողարկած Unbreakable հավաքածուի համանուն շրջագայության հետ:
Համաձայն Ջեքսոնի պայմանների` համերգային ելույթներից արված լուսանկարները և տեսանյութերը չպետք է հրապարակվեին ինտերնետում, իսկ թույլտվություն ստացած լուսանկարիչները հնարավորություն են ունեցել տեսանկարահանել ելույթները ընդամենը 30 վայրկյանով: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play