Կրակոցներ Երևանում.4 երիտասարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց


Կրակոցներ Երևանում.4 երիտասարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

  • 26-10-2015 12:37:33   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Այսօր` հոկտեմբերի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Էրեբունի և թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Վահան Գևորգյանը, 27-ամյա Վլադիմիր Գևորգյանը, 27-ամյա Արման Ավագյանը և 31-ամյա Արամ Սրապիոնյանը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից 3-ի վիճակը կայուն ծանր է, իսկ մեկինը` ծանր: Վահան Գևորգյանը գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ում վիրահատել են, իսկ նա հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքով և «լյարդի վնասվածք» ախտորոշմամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով` վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Խորենացի փողոցում` Մետաքս թաղամասի հարևանությամբ գործող «ՎԻՎԱՌՈ» ընկերության մոտից:
 
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության էրեբունի բաժնի օպերատիվ խումբը` էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագետները: 
 
Դեպքի վայրում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ, որոնք քննիչի կողմից առգրավվել և ուղարկվել են փորձաքրեագիտական վարչություն, որպեսի պարզվի` ինչ հրազենից են արձակվել կրակոցները: 
 
Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով