ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը

  • 29-10-2015 17:19:42   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը, որը գլխավորում էր Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը: 
 
Հանդիպման նպատակն էր քննարկել Գործակալության հետ համատեղ իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերը, մասնավորապես օրգանական գյուղատնտեսության զարգացման (OASI) ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ: Ծրագիրը, որի տևողությունն է 37 ամիս է, կմեկնարկի ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսին:  
 
«Օրգանական գյուղատնտեսության զարգացումը մեր ոլորտի կարևորագույն ուղղություններից է: Մենք օրգանական գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման լայն հնարավորություն ունենք, և համոզված եմ, որ այս ծրագիրը կնպաստի մեր երկրում որակյալ գյուղմթերքի արտադրությանը և դրանով իսկ օրգանական գյուղատնտեսության զարգացմանը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
 
Պարոն Մուքենհուբերն իր հերթին նախարարին համառոտ ներկայացրել է ծրագրի բովանդակությունը, դրա բաղադրիչները` ընդգծելով, որ ծրագրի կարևոր բաղկացուցիչներից կլինեն նաև համապատասխան օրենսդրության բարելավումն ու լայն հասարակայնության իրազեկումն օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ: 
 
Միևնույն ժամանակ նախարարը նպատակահարմար է համարել հնարավորության դեպքում ծրագրում ներառել նաև օրգանական գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման և հայ մասնագետների վերապատրաստման հարցը: 
 
ՀՀ գյուղնախարարությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում կողմերը համոզմունք են հայտնել, որ մեկնարկող ծրագիրը կունենա արդյունավետ և բարեհաջող ընթացք: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն