Լևոն Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում


Լևոն Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

  • 02-11-2015 17:06:50   | Հայաստան  |  Սպորտ
 

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

ՖԻԴԵ-ի նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 7-րդ տեղում է, ինչպես նախորդ ամիս: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Լավագույնների շարքում են նաև Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան,Դինկ Լիրեն, Անիշ Գիրին և Սո Ուեսլին:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը:            

ՀԱՕԿ

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play