Ստորագրվել է համաձայնագիր


Ստորագրվել է համաձայնագիր

  • 04-11-2015 11:21:38   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Ս. թ. նոյեմբերի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Արգենտինյան կինոռեժիսորների - DAC – տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների և ռեժիսորների գլխավոր ասոցիացիայի միջև կինեմատոգրաֆիական համագործակցության և փոխօգնության համաձայնագիրը»:
 
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը և Արգենտինայի կինո և տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների գլխավոր ասոցիացիայի (DAC) կողմից լիազորված Սիլվանա Ջարմոլուկը:
 
Համաձայնագիրը նպատակ ունի ձևավորել երկկողմ (Հայաստանում և Արգենտինայում) համագործակցության լայն դաշտ՝ տեսալսողական արտադրանքի բնագավառում, խթանել և համակարգել հայկական և արգենտինական տեսալսողական արտադրանքի ցուցադրումը, տարծումը, ինչպես նաև արտադրությունը և մարքեթինգը երկու երկրներում:
 
Երկկողմ համագործակցությունը մեծապես կնպաստի Արգենտինայում և Հայաստանում համատեղ ֆիլմարտադրության դաշտի զարգացմանը, ինչպես նաև կինոարտադրանքի տարածմանն ու վարձույթի ձևավորմանը:
 
Սույն փաստաթղթի շրջանակում, կողմերը նախապես կմշակեն գործողությունների համաձայնեցված ժամանկացույց այս կամ այն ծրագրի իրականացման համար, ինչը ենթադրում է նաև երկու երկրներում գործող համապատասխան կառույցների հետ աշխատանքների դյուրացում:
 
Համաձայնագրի շրջանակներում կողմերը կխրախուսեն փոխանակումները կադրերի պատրաստման ոլորտում, կիրականացնեն «Հայկական կինոյի շաբաթ» Բուենոս Այրեսում և «Արգենտինյան կինոյի շաբաթ» Երևանում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ