Մրցավարին հարվածած ադրբեջանցի ֆուտբոլիստը որակազրկվել է 2 տարով


Մրցավարին հարվածած ադրբեջանցի ֆուտբոլիստը որակազրկվել է 2 տարով

  • 12-11-2015 12:12:41   | Ադրբեջան  |  Սպորտ

2 տարով կասեցվել է «Վիրաժ» մինի-ֆուտբոլային ակումբի ադրբեջանցի ֆուտբոլիստ Սարհան Միքայիլովի  ֆուտբոլային գործունեությունը  խաղի ընթացքում մրցավարին հարվածելու պատճառով:
 
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն` վկայակոչելով Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցին, ՌՖՄ կարգապահական կոմիտեի կազմակերպած հանդիպմանը հրավիրված են եղել թե մրցավարը, թե ֆուտբլիստը, սակայն նրանք չեն ներկայացել: 
Պարզվել է, որ Միքայիլովը միաժամանակ և ֆուտբոլիստ է, և մարզչական շտաբի անդամ: Որակազրկումը տարածվում է նրա երկու պաշտոնների վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին «Կուրգան» -«Բիրաժ» (6:3) խաղի ժամանակ Միքայիլովը հարվածել է մրցավարի դեմքին իրեն կարմիր քարտ ցույց տալու համար:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play