Սսահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկևան գյուղերի 250 երեխաներ նվերներ կստանան «Բարի Ձմեռ պապ» ծրագրի շրջանակներում


Սսահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկևան գյուղերի 250 երեխաներ նվերներ կստանան «Բարի Ձմեռ պապ» ծրագրի շրջանակներում

  • 25-12-2015 17:32:27   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն
«Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունն այս տարի եւս  շարունակում է արդեն ավանդական դարձած «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրը, որն ուղղված է հաշմանդամ, սահմանամերձ գյուղերում բնակվող և սոցիալական ծանր դրության մեջ գտնվող երեխաներին: Ծրագիրն իրականացնում է2008 թվականից ի վեր անընդմեջ:
 
Ծրագրի 2015-2016 փուլն իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկևան գյուղերում: Դեկտեմբերի 27-ին և 28-ին իրականացվելու է Ձմեռ պապի այցելություն նշված գյուղեր, և նվիրատվություն` Ձմեռ պապին նախապես նամակներ ուղարկած շուրջ 250 երեխաներին: Բարեբախտաբար, արդեն հաջողվել է նվերներ պատրաստել գրեթե բոլոր երեխաների համար, շատ դեպքերում` հենց նրանց ցանկացած նվերները:
Ծրագրի ողջ պատմության ընթացքում նվիրատվություն է կատարվել Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի շուրջ 16 հազար 500 երեխայի: Հիմնական նպատակն է բոլոր սահմանամերձ գյուղերը ներառել այս ծրագրում: 
Սկզբունքը հետեւյալն է` տարվա ընթացքում երեխաներից հավաքվում են նամակներ, որոնք տեղադրվում են ծրագրի կայքում` www.santaclaus.am: Բոլոր ցանկացողները կարող են իրենք ընտրել կոնկրետ նամակ կամ կոնկրետ հասցեատիրոջ եւ նվիրատվություն կատարել իրենց նախընտրած նամակագրին: Այսպիսվ յուրահատուկ կապ է ստեղծվում նամակագիրների եւ նվիրատուների միջեւ:  Կարդալով նամակը, տեսնելով այն ուղղած երեխայի նկարը` մարդը հասկանում է, որ իր նվերը կոնկրետ հասցեատեր ունի, նվիրատվությունն անձնավորված է:Այս եղանակով աշխատելու արդյունքում գրեթե բոլոր նամակագիրները ստանում են այն նվերները, որոնք խնդրել են Ձմեռ պապից:
Նվիրատուները մեծ ոգեւորությամբ են փոխանցում նվերները եւ հնարավորություն ունեն հավաստիանալ նվերները տերերին հասնելու մասին` տեղում կատարված լուսանկարների միջոցով, որոնք եւս տեղադրվում են նշված կայքում:
Ուրախալի է, որ երեխաների մեծ մասը խնդրում է կրթական-զարգացնող նշանակության նվերներ` գրքեր, հանրագիտարաններ, համակարգիչ եւ այլն: Շատ դեպքերում սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաները խնդրում են պարզապես տաք հագուստ եւ կոշիկ, ինչը սոցիալական լուրջ խնդիրների մասին է խոսում: 
 
Ծրագրի արդյունքում հաջողվում է իրագործել շատ երեխաների նաեւ մեծ ցանկությունները: Թեկուզ օգտագործված, սակայն անհրաժեշտ նվերները ստացվում են տարբեր նվիրատուների կողմից: 
Ծրագիրն ունի նաև կորպորատիվ հովանավորներ, ինչպիսիք են «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն, Ռոստելեկոմը, Արցախբանկը և այլն:
Ծրագրի մանրամասներին կարող եք տեղեկանալ www.santaclaus.am կայքում կամ զանգահարել 094229925 հեռախոսահամարով:
 
 
«Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ
Նախագահ` Մակար Եղիազարյան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play