«Ոսկե գնդակ» 2015. Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլային գործիչների անունները
12-01-2016 12:00:44 | | Սպորտ
Հունվարի 11-ին գերմանական Ցյուրիխ քաղաքում «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվեց 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Բարսելոնայի 28-ամյա հարձակվողն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ ռեկորդային թվով` 5 անգամ:
Լավագույնի տիտղոսը նվաճելու համար այս տարի արգենտինացու հետ մրցում էին «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը և «Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդոն:
Հիշեցնենք, որ 2015 թվականին «Բարսելոնայի» կազմում Մեսսին դարձել էր Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, նվաճել էր Չեմպիոնների լիգայի, ինչպես նաև ակումբային աշխարհի առաջնության գավաթը:
Տեղեկացնենք նաև, որ 2015 թվականի լավագույնների պարգևատրման արարողության ժամանակ լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել ԱՄՆ-ի հավաքականի և «Հաուսթոն Դաշ» ակումբի 32-ամյա կիսապաշտպան Կարլի Լոյդը:
Լավագույն մարզչի կոչմանն արժանացել է իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը մարզող Լուիս Էնրիկեն, իսկ հունգարացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը ստացել է տարվա լավագույն գոլի հեղինակ «Գոյնեզիայի» հարձակվող Վենդել Լիրան:
Իսկ ահա տարվա խորհրդանշական հավաքականի կազմն այսպիսի տեսք ունի.