Ադրբեջանի իշխանությունները փակել են տարադրամի փոխանակման կետերը


Ադրբեջանի իշխանությունները փակել են տարադրամի փոխանակման կետերը

  • 14-01-2016 15:46:46   | Ադրբեջան  |  Տնտեսություն

Ադրբեջանի կենտրոնական բանկն արգելափակել է երկրի ամբողջ տարածքում գործող տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը: Ներկայումս տարադրամը հնարավոր է փոխանակել միայն բանկերի գրասենյակներում: gazeta.ru-ի փոխանցմամբ` կայացված որոշումը պայմանավորված է արտարժույթի փոխանակման գործարնքների թվի աճով: Փոխանակման կետերի գործունեությունը պահպանվելու է միայն զբոսաշրջային վայրերում, ինչպես օրինակ օդանավակայաններում և հյուրանոցներում:  
 
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տեղեկություններով` ներկայումս երկրում գործում են 914 մասնաճյուղեր և առանձին բանկեր, որոնցից 458-ը գտնվում են շրջաններում: Կարգավորիչի կարծիքով` այդ ցանցերը պետք է որ բավարարեն  բնակչության` տարադրամի փոխանակման պահանջարկը:  
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ղազախստանը և Տաջիկստանը դարձել են 2015 թվականի արտարժույթի փլուզման առաջնորդները: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play