Ձմեռային հոգսեր, գարնանային ծրագրեր


Ձմեռային հոգսեր, գարնանային ծրագրեր

  • 26-01-2016 13:53:09   | Հայաստան  |  Տնտեսություն

Ձմռան առաջին ամիսը Երևան Ջուր ՓԲԸ համակարգում իրականացվող աշխատանքների առումով, ինչպես և պետք էր սպասել, ինտենսիվությամբ չառանձնացավ: Եղանակային առանձնահատկությունններից ելներով, ձմռանը ընդհանրապես ընկերությունում հիմնական ուշադրությունը դարձվում է գործունեության արդյունքների ամփոփմանը, նոր ծրագրերին ու գարնան նախապատրաստական աշխատանքներին:
 
Իսկ 2016թ. համար սա առանձնահատուկ նշանակություն ունի, հաշվի առնելով Եվրամիությունից 4 տարբեր խողովակներով ստացված 21,6 մլն $ԱՄՆ ֆինանսական աջակցությունը: Արդեն 5 տարի է, ինչ Երևան Ջուրը զարգանում է միայն սեփական միջոցներով: Հաջողություններն ակնհայտ են: Սակայն կա նաև հասարակական պահանջ. էլ ավելի ակտիվացնել շինարարական աշխատանքները, բարձրացնել մատուցվող ծառայության որակը, որով և պայմանավորված է նշված ներդրումային ծրագիրն առաջիկա 3-4 տարիների համար: Արդեն մշակվում են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր մայրաքաղաքի 9 վարչական շրջանների համար, հայտարարվել է կապալառու կազմակերպության մրցույթ, որը առաջինը Արաբկիրում ու Քանաքեռ-Զեյթունում արդեն ամռանը կսկսի ջրաշինարարական աշխատանքները: 
Սակայն սա չի նշանակում ձմռանը համակարգում պլանային շինարարության իսպառ դադարեցում, կամ վթարների ու դրանցով պայմանավորված վերանորոգման աշխատանքների բացակայություն: Գործը մնում է գործ, ամեն նոր օր իր հետ նոր խնդիրներ է բերում, իսկ յուրաքանչյուր անուն աշխատանք ի վերջո հանգեցնում է Երևանում ջրամատակարարման թեկուզ փոքր, բայցևայնպես բարելավման: Օրինակ՝ հաշվետու ամսում վթարներ են վերացվել Արզական-Գյումուշ, Արզնի-2, Արզական-Խարբերդ, Գառնի-Երևան ջրատարների վրա: Շարունակվել է նաև ներքաղաքային ցանցի վերակառուցումը: Այսպես, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Արին-Բերդի» օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ սնվող Գաջեգործների, Նոր Արեշի փողոցների ջրագծերում հաճախ են ջրի ճնշման տատանումները, ինչը սպառողների դժգոհությունն է հարուցում: Այդ նպատակով կառուցվեց պոլիէթիլենե նոր ջրագիծ, որով փողոցների սնուցումը ներկայումս իրականացվում է անմիջապես ՕԿՋ-ից: Նոր Արեշի 42 փողոցի թուջե վթարված ջրագծի փոխարինումը պոլիէթիլենով հնարավորություն տվեց և՛ ջուր խնայել, և՛ բարելավել ջրամատակարարումը, և՛ ապահովել ցանցի հուսալի շահագործումը: Նույն արդյունքով նմանատիպ աշխատանք կատարվեց նաև Վաղարշյան փողոցում: Իսկ ահա Երկաթուղայինների փողոցում, որտեղ կոռոզիայի ենթարկված խողովակաշարը ամբողջությամբ պետք է վերակառուցել, շինարարությունը դեռևս շարունակվում է: Միևնույն ժամանակ, եղանակային պայմաններից ելնելով, շինարարական մի շարք աշխատանքներ ժամանակավորապես դադարեցվել են:
Ընդհանուր առմամբ համակարգում կառուցվել է 639 մետր նոր ջրագիծ, շահագործումից հանվել է 1748 մետր վթարված ջրագիծ: Նաև վերացվել է 632 ջրագծի վթար, 1930 կոյուղու վթար և 90 վթար` պոմպակայաններում:  Այս ամենի շնորհիվ, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 81.3%-ը, 17-23,5 ժամ՝ 18.7%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1402 փորձանմուշների ստուգումը ցույց է տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Ինչպես և խոստացել էր ընկերությունը, երևանցին բավարար ջուր է ստացել Ամանորի տոներին: Համակարգում գրանցվել է միայն մեկ վթար: Ցավոք, խոշոր վթար՝ 1200մմ տրամագծով ջրագծի, որի պատճառով դադարեցվել է Շենգավիթի զգալի մասի ջրամատակարարումը: Ցանկանալով ժամ առաջ վերականգնել ջրամատակարարումը` ընկերության մասնագետները աշխատել են նաև Ամանորի գիշերը՝ էլեկտրական լուսավորության պայմաններում, սակայն միևնույն է արտակարգ պատահարն ազդել  է շենգավիթցիների տրամադրության վրա, ինչի համար ընկերությունը ևս մեկ անգամ հայցում է նրանց ներողամտությունը:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. դեկտեմբերին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. դեկտեմբերի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:
 
Հիմնական ցուցանիշներ 2009թ.
դեկտեմբեր 2014թ.
դեկտեմբեր 2015թ.
դեկտեմբեր 2015թ. դեկտեմբեր - 2014թ. դեկտեմբեր /+ - 
Աղբյուրներից վերցված ջրաքանակ՝ լիտր/վրկ. 11 238 8117 7917 -200 /2009թ. դեկտեմբերից՝ -3321/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում՝ կՎտժ 266 000
39 000
42 000 +3000 /2009թ. դեկտեմբերից՝ -224 000/ 
Ջրամատակարարման շարունակականություն՝ % 89,7
97,5 97,9 +0.4% կետ /2009թ. դեկտեմբերից՝ +8.2% կետ 
                                                    
 «Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play