Վերջերս << Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին >> նախաձեռնությունը նամակով դիմել էր Պաշտպանության նախարարությանը՝ զինվորների ոտքերի տաք ներդիրների տրամադրման խնդրանքով , սակայն մեր հայրենակիցներից Արտյոմ Ղազարյանը իմանալով այդ մասին միացավ նախաձեռնության կոչին և 560 զինվորի նվիրեց գերմանական արտադրության ջերմակայուն ներդիրներ: Այս մասին << Նոյյան Տապան>>-ի հետ զրույցում նշեց << Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին >> նախաձեռնության խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը:
<Մեր միջոցառումը առաջինը չէ և վստահ եմ վերջինն էլ չի լինելու , քանզի արդեն բավականին ճանապարհ ունենք անցած և շատ փորձություններ ենք հաղթահարել>,- ասաց Ս.Հովսեփյանը միեւնույն ժամանակ նշելով, որ նախորդ տարի նոյեմբերին իրենք այցելել են Պառավաքար գյուղ , իսկ հաջորդ օրը Բարդերի ակումբի հեղինակ կատարողների հետ համերգային ծրագրով այցելել են Բերդի զորամաս, որտեղ էլ պարզել են , որ զորամասի գրադարանը ունի գրքերի թարմացման կարիք և խոստացել են առաջիկայում հարցին արագ լուծում տալ: <Մեր այցը պետք է լիներ հունվարի 28-ին , սակայն առավել հանգիստ պայմաններում ամեն ինչ կազմակերպելու նպատակով հետաձգեցինք այցը մինչեւ հունվարի 30-ը: Ժամանելով Բերդ քաղաքի զորամաս նրանց նվիրեցինք ժամանակակից ստեղծագործողների գրքերը, որոնք մեզ էին տրամադրել իրենք՝ հեղինակները Վահան Տեր- Ղազարյան, Նշան Աբասյան, Զառա Բաթոյան Դավիթ Մշեցի, Դավիթ Ասատյան, Գոռ Ալեքսանյան Արթուրո Սայան , Հրաչյա Ամիրյան:
Վերջինիս խոսքերով Բերդ քաղաքի զորամասից հետո, իրենք այցելել են Մեհրաբի զորամաս իրենց հետ տանելով քաղցրավենիք ու մրգեր , նամակներ եւ ներդիրներ:
Ս. Հովսեփյանը տեղեկացրեց, որ Մեհրաբի զորամասում իրենց
միացան նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, տեր Արամը ովքեր զինվորներին բացի օրհնությունից և շնորհավորանքներից՝ ասեցին ոգևորող խոսքեր ինչպես նաև կազմակերպեցին զինվորների համար տավուշցի երիտասարդների մասնակցությամբ երգի, պարի ու ասմունքի ցերեկույթ:
Նշենք, որ միջոցառման ընթացքում զորամասի հրամանատարը <<Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին >> նախաձեռնությանը և <<Հայրենիքի դարպասներ>> ՀԿ նախագահ Արման Հայրապետյանին, ով միացել էր նախաձեռնությանը և այցելել էր զորամաս հանձնեց Շնորհակալագրեր՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին և զորամասի զինծառայողներին բացառիկ աջակցություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ արդեն 1.5 տարի է ինչ <<Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին >> նախաձեռնությունը ամենամսյա տարբեր միջոցառումներ է իրականացնում սահմանամերձ գյուղերում և զորամասերում: