Եվրոպական միությունը Ցեղասպանություն է անվանել ԻՊ-ի վայրագությունները


Եվրոպական միությունը Ցեղասպանություն է անվանել ԻՊ-ի վայրագությունները

  • 05-02-2016 18:15:32   | Բելգիա  |  Միջազգային

Եվրախորհրդարանը փետրվարի 4-ին բանաձև է ընդունել, որով դատապարտում է Մերձավոր Արևելքում  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից պարբերաբար իրականացված զանգվածային սպանությունները` անվանելով դրանք ցեղասպանություն:  
 
adfinternational.org –ի տեղեկացմամբ, բանաձևում նշվում է, որ այսպես կոչված “ԻՊ/ԴԱԻՇ“ խմբավորումը ցեղասպանություն է իրականացնում քրիստոնյաների, եզդիների և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Պարբերաբար իրականացված խոշտանգումները որպես ցեղասպանություն միաձայն ճանաչելով, Եվրախորհրդարանը կոչ է անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել սպանություններին վերջ տալու համար: 
Բանաձևի 10-րդ կետը «կոչ է անում Եվրոպական միությանը ստեղծել Հավատի և Կրոնի ազատության հարցերով մշտական Հատուկ ներկայացուցիչի պաշտոն», որը կօգնի Եվրոպական միությանն ավելի արդյունավետ կերպով պայքարել աշխարհում կրոնական հիմքով բռնությունների աճի դեմ:
Բանաձևը մշակվել է թիրախավորելով Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնություններին:
Մի քանի տարիների ընթացքում քրիստոնյաների թիվը Սիրիայում նվազել է` 1.25 միլիոնից հասնելով 500 հազարի, իսկ Իրաքում` 1.4 միլիոնից 275 հազարի: Բանաձևի ընդունման համար հիմք է ծառայել 2016 թվականի հունվարի 27-ի` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում գրեթե միաձայն անցկացված քվեարկությունը, որը ևս ԻՊ-ի կողմից իրականցվող վայրագությունները որակել էր որպես Ցեղասպանություն: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային